𝟐𝟎𝟐𝟐թ. առաջին եռամսյակի ընթացքում ստուգվել է 𝟒𝟒 տնտեսավարող սուբյեկտ, որից 𝟖-ը՝ Երևանում, 𝟓-ական՝ Արմավիրի, Շիրակի և Կոտայքի մարզերում, 𝟒-ական՝ Լոռիում, Սյունիքում, Արարատում և Տավուշում, 𝟑-ը՝ Արագածոտնում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟔𝟎𝟏 խախտում, որից 𝟓𝟎-ը՝ Երևանում։ Ամենից շատ՝ 𝟏𝟒𝟒 խախտում հայտնաբերվել է Կոտայքի մարզում, ամենից քիչ՝ 𝟑𝟏-ական խախտում արձանագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում։
Մնացած մարզերում հայտնաբերված խախտումների թվային պատկերը հետևյալն է․ Արագածոտն՝ 𝟓𝟔, Արմավիր՝ 𝟖𝟖, Լոռի՝ 𝟒𝟓, Շիրակ՝ 𝟒𝟑, Սյունիք՝ 𝟒𝟖, Տավուշ՝ 𝟔𝟓 խախտում։ Խախտում չի հայտնաբերվել Գեղարքունիքի մարզում։
Ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների 𝟒𝟒 օբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 𝟐𝟎𝟓 խախտում․
Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 𝟑𝟔 կարգադրագիր։
𝟐𝟎𝟐𝟐թ. առաջին եռամսյակի ընթացքում վերստուգվել է 𝟓 սուբյեկտ։
Արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված 𝟕𝟓 խախտումներից 𝟐𝟗-ը վերացվել են։
ՀՀ տարածքում տեղակայված 𝟔 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 𝟑𝟔𝟕 տեխնիկական ստուգում, որից 𝟐𝟎𝟔-ը՝ էլեկտրաէներգետիկական, 𝟏𝟔𝟏-ը՝ գազամատակարարման համակարգերում։
Արդյունքում տրվել է 𝟐𝟗𝟑 գործարկման եզրակացություն, իսկ 𝟕𝟒 տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են:
Ավարտվել է մահվան ելքով 𝟏 պատահարի մասնագիտական քննություն:
Էներգատեղակայանքներում տեղի է ունեցել մահվան ելքով 𝟒 պատահար՝ 𝟏-ական Երևանում, Լոռու,Արագածոտնի և Արարատի մարզերում։ Դրանց վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական քննություններ: