ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված կանոնադրությամբ՝ Տեսչական մարմինների բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 11-ին մի շարք գերատեսչությունների կազմում գտնվող տեսչությունների հիմքի վրա ստեղծվեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես ՀՀ կառավարությանը ենթակա մարմին։
Հունիսի 11-ին կայացավ ՏՄ կազմավորման 4-րդ տարեդարձի պաշտոնական միջոցառումը:
Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻՆ նախարար, ՔՏՀԱ տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ՀՀ տեսչական մարմինների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ ու հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար Գեղամ Շախբազյանը:
Նա ներկայացրեց Տեսչական մարմնի 2021թ. և 2022թ. 1-ին եռամսյակի գործունեության հաշվետվությունը:
ՔՏՀԱՏՄ ղեկավարը, շնորհավորելով Տեսչական մարմնի կազմավորման 4-ամյակի կապակցությամբ, նշեց, որ ՔՏՀԱՏՄ-ն առանձնացավ անաչառ գործելաոճով, հավատարիմ մնաց իր վերահսկողության ներքո գտնվող ոլորտներում քաղաքացու անվտանգությունը, օրենքն ու օրինականությունը գերակա համարելու աշխատաոճին։
Գ.Շախբազյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում էլ Տեսչական մարմինը կշարունակի իրեն վերապահված ու վստահված գործառույթներն իրականացնել նույն եռանդով, նվիրումով ու պատասխանատվության բարձր զգացումով, և թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ կկարողանա իրականացնել կառույցի առջև դրված խնդիրները:
Ելույթ ունեցավ նաև Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը: Նախարարը, շնորհավորելով ՏՄ աշխատակիցներին, ընդգծեց, որ Տեսչական մարմինը՝ որպես վերահսկող կառույց, շատ կարևոր դեր ունի պետական կառավարման համակարգում։
Նա վստահություն հայտնեց, որ նախարարության ու Տեսչական մարմնի փոխգործակցության արդյունքում կունենանք ավելի բարեփոխված ոլորտներ, և նոր հաջողություններ կգրանցվեն, իսկ ինքը որպես ԱԻ նախարար և ՔՏՀԱ տեսչական մարմնի խորհրդի նախագահ՝ դրան հասնելու համար կանի առավելագույնը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:
Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Նա ամփոփ ներկայացրեց ՔՏՀԱՏՄ հետ քառամյա համագործակցությունը, նշեց, որ ոլորտի բարեփոխմանն ուղղված մեծածավալ աշխատանքը դեռ առջևում է:
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, միանալով շնորհավորանքներին, իր խոսքում նկատեց, որ կադաստրի կոմիտեի և ՔՏՀԱՏՄ-ի՝ կազմավորման օրվանից սկիզբ առած համագործակցությունը առաջիկայում ավելի ճկուն կդառնա՝ ի նպաստ պետության:
ՀՀ ՔՏՀԱՏՄ կազմավորման 4-ամյակի կապակցությամբ Տեսչական մարմնի ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ խրախուսանքի արժանացան:
Հուշամեդալով պարգևատրվեցին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանն ու Աշոտ Շահբազյանը, ինչպես նաև ԱԻՆ նախարարի 1-ին տեղակալ, 2018-2022թթ. ՀՀ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արտյուշ Գրիգորյանը, Տեսչական մարմնի ղեկավարի օգնական Սարգիս Հարությունյանը:
Հանրության հետ արդյունավետ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվեց նաև ՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը:
Հուշանվերներով պարգևատրվեցին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը՝ որպես լավագույն տարածքային բաժին,
ՏՄ քաղաքաշինական վերահսկողության վարչությունը՝ որպես ՏՄ լավագույն մասնագիտացված ստորաբաժանում,
իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունը՝ որպես լավագույն աջակցող ստորաբաժանում:
ՏՄ ղեկավար Գ.Շախբազյանը 2021 թ. կատարված աշխատանքի և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Տեսչական մարմնի 5 աշխատակիցների պարգևատրել է պատվոգրով և հուշամեդալով, 24 աշխատակիցների՝ շնորհակալագրով:
Պատվոգրով և հուշամեդալով պարգևատրվել են՝