ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում վերահսկողություն է իրականացնել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ համատեղ 2022 թվականի մայիսի 25- 27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, 49 տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 10 արձանագրություններ։