2022 թ. հունիսի 30-ին ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված հողաշինարարի և գեոդեզիստի օրվան։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, ՏՄ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության պետ Ն. Դանիելյանը, վարչության այլ մասնագետներ, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Ա.Գուգարացը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա.Գիլոյանը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի խորհրդական Դ.Դանիելյանը, ԲՈՒՀ-երից ներկայացուցիչներ, մասնավոր հողաշինարարներ, գեոդեզիստներ և այլ պաշտոնատար անձինք։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց ոլորտային հետևյալ հիմնահարցերը.
✅Հողային հարաբերությունների արդի վիճակը և զարգացման հեռանկարները.
✅Քաղաքաշինական գործունեության հիմնահարցերը և ինքնակամ կառույցների հաշվառման խնդիրները.
✅Չափագրման (հաշվառման) և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման խնդիրները.
✅Հասցեավորման առանձնահատկությունները: