ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների ուղեկցությամբ այցելեց ՀՀ Լոռու մարզ և ծանոթացավ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
ՏՄ ղեկավարը ծանոթացավ մարզում, մասնավորապես՝ Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ու արդիականացման, Աղայան փողոցի ասֆալտապատման, Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ համայնք-պետություն հորիզոնական համագործակցությամբ, որը ենթադրում է ծրագրերի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։
Ղեկավարի կողմից արձանագրվեց, որ Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ժամանակ մի քանի դեպքերում չի ապահովվել հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար անհրաժեշտ հարմարությունների առկայությունը, իսկ որոշ դեպքերում էլ եղածներն արվել են նորմերի խախտումներով։
Նորմերին համապատասխան չէին կառուցվել նաև ասֆալտապատվող Աղայան փողոցի մի քանի թեքահարթակներ, թերություններ կային նաև փողոցի ջրահեռացման համակարգի հանգույցներում։
ՏՄ ղեկավարը հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար նորմերին համապատասխան հարմարություններով, ինչպես նաև ապաստարանով ապահովված լինելու խիստ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց թիվ 8 մանկապարտեզի շենքի կառուցապատողին։
Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև աշխատանքային քննարկում, որի ժամանակ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը Լոռու տարածքային բաժնի մասնագետներին մարզում հատկապես ինքնակամ շինարարության կանխմանն ուղղված խիստ հանձնարականներ տվեց։
Նշենք, որ Տեսչական մարմնի վերահսկողությունը ՀՀ ողջ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ կլինի շարունակական։