ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում 𝟏𝟎𝟐 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոց է հայտնաբերել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հուլիսի 𝟏𝟒-ին և 𝟏𝟓-ին Տեսչական մարմինը կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-𝟑 և Մ-𝟓 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 𝟏𝟗 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։ «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 𝟔2 տոննայով՝ իրականացնելով 𝟏𝟎𝟐 տոննա կշռող բեռնափոխադրում։
Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։ 𝟐 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 𝟏𝟓 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 𝟑 միլիոն ՀՀ դրամի տուգանք։