ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։
Հուլիսի 𝟐𝟎-𝟐𝟐-ը Տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզում։
Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար 𝟏𝟔 տրանսպորտային միջոց։
𝟏𝟎 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշանակված տուգանքը կազմել է 𝟐 միլիոն դրամ։