ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետ Լևոն Ադամյանի հետ միասին այցելեցին Սյունիքի մարզ։
Այցի նպատակը «Նորավան» ենթակայանի շինարարական աշխատանքներին ծանոթանալն էր։
Ենթակայանի աշխատանքներն իրականացվում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ «Իրան-Հայաստան 400 կվ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում այցելություն կատարվեց նաև «Շինուհայր» ենթակայան, որտեղ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրեցին կատարվող աշխատանքների ընթացքը։
Հանդիպման ավարտին Գեղամ Շախբազյանը Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին ցուցումներ տվեց հետագա կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ ընթացիկ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։