ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզի գազալցակայաններում։
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 𝟔 մարզի 𝟒𝟖 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 𝟏𝟓𝟖 տրանսպորտային միջոց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 𝟏𝟓𝟎․𝟏𝟓𝟑 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 𝟏𝟑 վարչական արձանագրություն։
Հավելենք, որ հոկտեմբերի 𝟐𝟔-ից սկսված խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի և մարզերի 𝟐𝟐𝟏 գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟔𝟕𝟖 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 𝟐𝟕𝟓 դեպք։