ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շուրջօրյա գրաֆիկով շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ խստացված վերահսկողության իրականացումը։
𝟐𝟎𝟐𝟐թ․ հոկտեմբերի 𝟐𝟎-ից դեկտեմբերի 𝟓-ը ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները կշռման 𝟐 անշարժ հենակետերում և շարժական կշեռքների միջոցով իրականացրել են ընդհանուր առմամբ 𝟏𝟏 𝟑𝟕𝟑 կշռում, կազմել՝ 𝟔𝟕𝟐 վարչական արձանագրություն։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կշռման անշարժ հենակետում կշռվել է 𝟏𝟎 𝟕𝟑𝟕 տրանպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 𝟓𝟖𝟗 դեպք։
Արմավիրի մարզի, մասնավորապես` Երևան-Էջմիածին ավտոմայրուղու 𝟏𝟔-րդ կմ հատվածում տեղակայված կշռման անշարժ հենակետում կատարվել է 𝟔𝟏𝟗 կշռում, կազմվել է 𝟕𝟏 արձանագրություն։
Տեսչական մարմինը տրանսպորատային միջոցների կշռում իրականացրել է նաև շարժական կշեռքների միջոցով։ Մարզի տարբեր հատվածներում շարժական կշեռքների միջոցով կշռվել է 𝟏𝟔 տրանսպորտային միջոց, որի արդյունքում 𝟏𝟒 տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։
Նշենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն ամենօրյա է՝ 𝟐𝟒 ժամյա ռեժիմով։