Հունվարի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Մասնակցում էին ՏՄ ղեկավարի տեղեկալները, ղեկավարի օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էր քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող ոլորտային հարցեր։
Համապատասխան ոլորտների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ յուրաքանչյուրն իրենց ոլորտով, ամփոփ ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքները, որից հետո քննարկվեցին 2023 թ․ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողական աշխատանքների կատարման վերաբերյալ մի շարք հարցեր։
ՏՄ ղեկավարի Գարեգին Խաչատրյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մի շարք հանձնարարականներ։