Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։
Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։
Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․
Համապատասխան լիցենզի չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։