Մարտի 23-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականի շրջանակում իրականացված վերահսկողական աշխատանքները․ մասնավորապես՝ սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր և տաքսամոտորային ուղևորափոխադրումների, արտադրական վտանագավոր օբյեկտ հանդիսացող օբյեկտների (այդ թվում գազա և բենզալցակայաններ, խոշոր առևտրի կենտրոններ), ինչպես նաև Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառներում իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտով, Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրեցին նաև տրված ընթացիկ հանձնարարականների կատարման արդյունքները։
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առանձին ներկայացվեց նաև ընթացիկ տարեկան պլանային և գործունեության ծրագրերով նախատեսված ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների ընթացքը, արձանագրված խնդիրները և կիրառված պատասխանատվության միջոցները։
Քննարկվեցին նաև գործավարության իրականացման և ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ այլ հարցեր։