Քաղաքաշինության բնագավառում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 𝟐𝟎𝟐𝟑 թվականի առաջին եռամսյակում տրվել է 𝟔𝟖𝟐 ավարտական ակտերի եզրակացություն, որից՝ 𝟑𝟒𝟖-ը դրական և 𝟑𝟑𝟒-ը՝ բացասական։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 𝟐𝟎𝟐𝟑 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել է 𝟏𝟒 ինքնակամ շինություն։
Կատարվել են 𝟒𝟎𝟒 տեղազննություն ու դիտարկում, որից 𝟑𝟎𝟏-ը՝ ընդհանուր բնույթի և 𝟏𝟎𝟑-ը՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Հաշվետու ժամանակաշրջանում Տեսչական մարմինը մասնակցություն է ունեցել 𝟕𝟐𝟖 շահագործման ընդունման հանձնաժողովների աշխատանքներին։