Տեսչական մարմինը 2023 թվականի առաջին եռամսյակում տնտեսվարող սուբյեկտներից ստացված դիմումների հիման վրա իրականացված տեխնիկական ստուգումների հիման վրա տվել է էներգատեղակայանքների գործարկման վերաբերյալ 229 եզրակացություն, որից 156-ը՝ դրական, 73-ը՝ բացասական։
Գործարկման դրական և բացասական եզրակացությունների բաշխվածությունն ըստ մարզերի և Երևանի ունի հետևյալ պատկերը․
դրական․Երևան՝ 24, Շիրակ` 8, Լոռի և Գեղարքունիք` 6-ական, Կոտայք` 26, Արագածոտն` 16, Սյունիք` 4, Տավուշ` 9,Արարատ` 21, Վայոց Ձոր՝ 8, Արմավիր՝ 28, բացասական՝ Երևան՝ 2, Լոռի և Վայոց Ձոր՝ 1-ական, Գեղարքունիք` 13, Կոտայք` 26, Արագածոտն` 7, Տավուշ` 5,Արարատ` 13, Արմավիր՝ 5։
Գազի տեղակայանքների գործարկման վերաբերյալ դիմումները 204-ն են եղել, որից 190-ը՝ դրական, 14-ը՝ բացասական։
Գործարկման դրական եզրակացությունների թվային բաշխվածությունն ըստ մարզերի և Երևանի հետևյալն է․
Երևան՝ 100, Շիրակ` 1, Լոռի՝ 5, Գեղարքունիք` 7, Կոտայք` 22, Արագածոտն` 4, Սյունիք` 3, Տավուշ` 1, Արարատ` 23, Արմավիր՝ 24, բացասական՝ Լոռի՝ 2, 1-ական՝ Գեղարքունիք, Տավուշ և Արարատ, Արմավիր՝ 5։
2023 թվականի առաջին եռամսյակում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնակցել են պատահարների մասնագիտական քննության․ արձանագրված 2 դեպքերն էլ մահվան ելքով են եղել՝ Լոռու ու Արագածոտնի մարզերում։