ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 𝟐𝟎𝟐𝟑 թվականի 𝟏-ին եռամսյակում կատարվել է 166 ստուգում և վերստուգում, որից՝ 115-ը՝ տարեկան ծրագրով, 36-ը՝ նախկինում արված կարդադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 5 ստուգում արվել է վարչապետի հանձնարարականով, 9-ը՝ այլ մարմիններից ստացված գրություններով, 1-ը՝ քաղաքացիներից ստացված բողոքներով։
Ստուգումների արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 77 արձանագրություն, տրվել է 85 կարգադրագիր, ստուգման արդյունքում կազմվել է 33, վերստուգման արդյունքում՝ 25 տեղեկանք։
𝟐𝟎𝟐𝟑 թվականի 𝟏-ին եռամսյակում արված ստուգումների քանակն ըստ բնագավառների հետևյալն է․ 79՝ տեխնիկական և հրդեհային անվտանգություն, 45՝ քաղաքաշինություն, 26՝ էներգետիկա և էներգասպառում, 11՝ տրանսպորտային անվտանգություն, 5` գեոդեզիայի, քարտեզագրման և հողօգտագործման բնագավառում ։
Քաղաքաշինության բնագավառում ընդհանուր 45 ստուգումից 39-ն արվել է տարեկան ծրագրով, 5-ը՝ այլ մարմիններից ստացված գրություններով, 1-ը՝ քաղաքացիներից ստացված բողոքներով։ Ստուգման արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 14 արձանագրություն, տրվել է 13 կարգարագիր, կազմվել է 21 տեղեկանք։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում արված 79 ստուգում/վերստուգումից 45-ն արվել է տարեկան ծրագրով, 4-ը՝ վարչապետի հանձնարարականով, 30-ն էլ՝ նախկինում արված կարդադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ստուգման արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 54 արձանագրություն, տրվել է 46 կարգադրագիր, ստուգման արդյունքում կազմվել է 7, վերստուգման արդյունքում՝ 22 տեղեկանք։
Տրանսպորտային անվտանգության բնագավառում արված 11 ստուգում/վերստուգումից 6-ն արվել է տարեկան ծրագրով, 1-ը՝ վարչապետի հանձնարարականով, 4-ը՝ նախկինում արված կարդադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ստուգման/վերստուգման արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման 6 արձանագրություն, տրվել է 3 կարգադրագիր, ստուգման արդյունքում կազմվել է 3, վերստուգման արդյունքում՝ 1 տեղեկանք։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ընդհանուր 26 ստուգումից 24-ն արվել է տարեկան ծրագրով, 2-ը՝ նախկինում արված կարդադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ստուգման արդյունքում տրվել է 23 կարգադրագիր, վերստուգման արդյունքում կազմվել է 2 տեղեկանք։
Գեոդեզիայի, քարտեզագրման և հողօգտագործման բնագավառում արվել է 5 ստուգում, որից 1-ը՝ տարեկան ծրագրով, 4-ը՝ այլ մարմիններից ստացված գրություններով։ Ստուգման արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման 3 արձանագրություն և 2 տեղեկանք։