Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի տարեկան ստուգումների ծրագրով իրականացված ընթացիկ վերահսկողական աշխատանքներին, ՏՄ վերահսկողության ոլորտներում անվտանգության նորմերի նկատմամբ կատարված ուսումնասիրություններին, ստուգումներին և հետազոտություններին վերաբերող հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտով, Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրեցին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արձանագրված արդյունքները։
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն առանձին ներկայացրին ընթացիկ տարեկան պլանային և գործունեության ծրագրերով նախատեսված ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների ընթացքը, արձանագրված խնդիրները և կիրառված պատասխանատվության միջոցները։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մի շարք նոր հանձնարարականներ։