ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանի, քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի և վարչության մասնագետների հետ այցելել է ՀՀ Կոտայքի մարզ։
ՏՄ ղեկավարը Կոտայքի տարածքային բաժնի պետ Վահան Դանիելյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան քաղաքային, Ջրվեժ գյուղական համայքներում իրականացվող մի շարք շինարական աշխատանքների ընթացքին։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը ծանոթացել է Ջրվեժ համայնքում ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման, Հրազդանում՝ Հայ Ֆիդայիների, Սպանդարյան փողոցների ասֆալտապատման, մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի տեղադրման, Ծաղկաձոր համայնքում էլ՝ հանրապետական նշանակության Հ-55 ճանապարհի ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման շինարարական աշխատանքներին։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի և մասնագետների կողմից շրջայցի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ ու թերություններ։
Ըստ այդմ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարը տեղում հանձնարարական է տվել ՏՄ Կոտայքի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստուգումներ իրականացնել վերոնշյալ բոլոր շինարարական աշխատանքների նկատմամբ և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերությունները վերացնելու ուղղությամբ։