ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟐𝟎𝟐𝟑 թ. 𝟏-ին կիսամյակում տրանսպորտային անվտանգության բնագավառում իրականացրել է 𝟏𝟗 ստուգում, որից 𝟏𝟐-ը՝ տարեկան ծրագրով, 𝟕-ը՝ վերստուգում։
Ստուգուման/վերստուգման արդյունքում կազմվել է 𝟗 արձանագրություն, տրվել՝ 𝟔 կարգադրագիր, կազմվել՝ 𝟖 տեղեկանք։
Տարեկան ծրագրով արված 𝟏𝟐 ստուգումներից 𝟒-ն արվել է Երևանում, 𝟐-ական՝ Արագածոտնի և Արմավիրի, 𝟏-ական՝ Լոռու, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում ՔՏՀԱ տեսչական մարմինն իրականացրել է 𝟐𝟎𝟎𝟏𝟕 դիտարկում, որից 𝟏𝟑𝟔𝟒-ը՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման, 𝟕𝟔-ը՝ ապօրինի տեղադրված գովազդային վահանակների, 𝟏𝟕 𝟔𝟏𝟏-ը՝ բեռնափոխադրողների (ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներ), 𝟓𝟕-ը՝ գազաբալոնների տեղադրման վկայագրման կայանների, 𝟓𝟔𝟔-ը՝ գազալցակայանների նկատմամբ, 𝟏𝟔𝟗-ն էլ՝ տեխնիկական զննության կայաններում։
Ընդհանուր 𝟐𝟎 𝟎𝟏𝟕 դիտարկումներից 𝟓𝟕𝟐-ն արվել է Երևանում, 𝟏𝟕 𝟑𝟎𝟕-ը՝ Սյունիքի, 𝟒𝟕𝟗-ը՝ Արմավիրի, 𝟒𝟐𝟑-ը՝ Վայոց ձորի, 𝟐𝟔𝟎-ը՝ Լոռու, 𝟐𝟒𝟓-ը՝ Կոտայքի, 𝟏𝟔𝟗-ը՝ Արարատի, 𝟏𝟔𝟎-ը՝ Արագածոտնի, 𝟏𝟒𝟔-ը՝ Շիրակի, 𝟏𝟒𝟒-ը՝ Գեղարքունիքի, 𝟏𝟏𝟐-ը՝ Տավուշի մարզում։
Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման 𝟏𝟑𝟔𝟒 դիտարկումներից 𝟒𝟔𝟐-ն արվել է Երևանում, 𝟏𝟒𝟗-ը՝ Արմավիրի, 𝟏𝟒𝟒-ը՝ Լոռու, 𝟗𝟕-ը՝ Շիրակի, 𝟖𝟗-ը՝ Կոտայքի, 𝟖𝟕-ը՝ Տավուշի, 𝟖𝟎-ը՝ Գեղարքունիքի, 𝟕𝟒-ը՝ Վայոց ձորի, 𝟔𝟓-ը՝ Արարատի, 𝟓𝟗-ը՝ Արագածոտնի, 𝟓𝟖-ը՝ Սյունիքի մարզում:
Տարվա առաջին կիսամյակում իրազեկման գործառույթի շրջանակում տնտեսավարողներին ուղարկվել է 𝟐𝟖 գրություն, տեղի է ունեցել 𝟐𝟑𝟎 հանդիպում։ Տնտեսավարողներին և քաղաքացիներին տրամադրվել է 𝟏𝟔𝟗 խորհրդատվական տեղեկատվություն, որից 𝟒-ը՝ Տեսչական մարմնի, 𝟏𝟔𝟓-ը՝ տնտեսավարողների և քաղաքացիների նախաձեռնությամբ։