ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟐𝟎𝟐𝟑 թ. 𝟏-ին կիսամյակում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացրել է 𝟔𝟕 ստուգում/ վերստուգում, որից 𝟑𝟔-ը՝տարեկան ծրագրով, 𝟑𝟏-ը՝ վերստուգում։
Ստուգուման/վերստուգման արդյունքում տրվել է 𝟑𝟔 կարգադրագիր, կազմվել՝ 𝟏𝟒 տեղեկանք։
𝟔𝟕 ստուգումներից 𝟕-ն արվել է Արագածոտնի, 𝟔-ը՝ Տավուշի, 𝟓-ը՝ Սյունիքի, 𝟒-ը՝ Արարատի, 𝟏-ը՝ Վայոց ձորի մարզում, 𝟏𝟏-ական՝ Երևանում և Շիրակի մարզում, 𝟖-ական՝ Լոռու և Արմավիրի, 𝟑-ական էլ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում ՔՏՀԱ տեսչական մարմնին է հասցեագրվել Էլեկտրատեղակայանքների գործարկման 𝟓𝟒𝟓 դիմում, որից 𝟑𝟒𝟔-ին տրվել է դրական, 𝟏𝟗𝟗-ին՝ բացասական պատասխան։
Դրական եզրակացություն ստացած դիմումներից 𝟔𝟑-ը եղել է Երևանից, 𝟕𝟕-ը՝ Արմավիրից, 𝟔𝟒-ը՝ Կոտայքի, 𝟒𝟏-ը՝ Արարատի, 𝟐𝟕-ը՝ Արագածոտնի, 𝟏𝟖-ը՝ Տավուշի, 𝟏𝟓-ը՝ Շիրակի, 𝟏𝟑-ը՝ Լոռու, 𝟏𝟏-ը՝ Գեղարքունիքի, 𝟏𝟎-ը՝ Վայոց ձորի և 𝟕-ը՝ Սյունիքի մարզից։
Էլեկտրատեղակայանքների գործարկման մերժված 𝟏𝟗𝟗 դիմումներից 𝟒-ականը ստացվել է Երևանից և Վայոց ձորի մարզից, 𝟓𝟎-ը՝ Կոտայքի, 𝟒𝟎-ը՝ Արմավիրի, 𝟑𝟐-ը՝ Գեղարքունիքի, 𝟐𝟔-ը՝ Արարատի, 𝟏𝟗-ը՝ Տավուշի, 𝟏𝟕-ը՝ Արագածոտնի, 𝟔-ը՝ Լոռու, 𝟏-ը՝ Շիրակի մարզից։
ՏՄ-ին ուղղված գազի տեղակայանքների գործարկման դիմումները 𝟑𝟒𝟑-ն են եղել։
𝟑𝟏𝟗 դիմում ստացել է դրական պատասխան, որից՝ 𝟏𝟖𝟔-ը՝ Երևանից, 𝟑𝟓-ը՝ Կոտայքի, 𝟐𝟗-ը՝ Արմավիրի, 𝟐𝟕-ը՝ Արարատի, 𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟖-ը՝ Սյունիքի, 𝟓-ը՝ Արագածոտնի, 𝟒-ը՝ Վայոց ձորի, 𝟐-ը՝ Շիրակի, 𝟕-ական՝ Տավուշի և Լոռու մարզերից։
Մերժված 𝟐𝟒 դիմումներից 𝟕-ը ստացվել Արմավիրի, 𝟒-ը՝ Վայոց ձորի, 𝟐-ը՝ Լոռու, 𝟑-ական՝ Կոտայքի, Արագածոտնի մարզերից, 𝟏-ական էլ՝ Երևանից և Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և Սյունիքի մարզերից։
Տարվա առաջին կիսամյակում իրազեկման գործառույթի շրջանակում տնտեսավարողներին ուղարկվել է 𝟑 գրություն, տեղի է ունեցել 𝟒𝟖 հանդիպում։ Տնտեսավարողներին և քաղաքացիներին տրամադրվել է 𝟑𝟎𝟑 խորհրդատվական տեղեկատվություն, որից 𝟖𝟒-ը՝ Տեսչական մարմնի, 𝟐𝟏𝟗-ը՝ տնտեսավարողների և քաղաքացիների նախաձեռնությամբ։