ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟐𝟎𝟐𝟑 թ. 𝟏-ին կիսամյակում գեոդեզիայի, քարտեզագրության, հողօգտագործման և հողի պահպանման բնագավառում իրականացրել է 𝟏𝟐 ստուգում, որից 𝟑-ը՝տարեկան ծրագրով, 𝟖-ը՝այլ մարմիններից ստացված գրություններով, 𝟏-ը՝ վարչապետի հանձնարարականով։
Ստուգման արդյունքում կազմվել են 𝟒 տեղեկանք և 𝟖 արձանագրություն։
𝟏𝟐 ստուգումներից 𝟐-ն արվել է Արմավիրի, 𝟑-ական՝ Լոռու, Արարատի, 𝟏-ական՝ Երևանում և Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում։
Տնտեսավարողներին և քաղաքացիներին Տեսչական մարմնի նախաձեռնությամբ տրամադրվել է 𝟏𝟕 խորհրդատվական տեղեկատվություն։