ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟐𝟎𝟐𝟑 թ. 𝟏-ին կիսամյակում հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացրել է 𝟏𝟗𝟗 ստուգում/վերստուգում, որից 𝟗𝟗-ը՝ տարեկան ծրագրով, 𝟓-ը՝ վարչապետի հանձնարարականով, 𝟗𝟓՝-ը վերստուգում։
Ստուգման արդյունքում կազմվել է 𝟏𝟐𝟏 արձանագրություն, տրվել՝ 𝟏𝟎𝟑 կարգադրագիր, կազմվել՝ 𝟐𝟎 տեղեկանք։ Վերստուգման արդյունքում կազմվել է 𝟒𝟗 տեղեկանք։
Տարեկան ծրագրով արված 𝟗𝟗 ստուգումներից 𝟐𝟏-ն արվել է Երևանում, 𝟏𝟏-ը՝ Արարատի, 𝟔-ը՝ Սյունիքի, 𝟓-ը՝ Լոռու, 𝟒-ը՝ Արագածոտնի, 𝟐-ը՝ Վայոց ձորի, 𝟏𝟎-ական էլ՝ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերում։
𝟗𝟓 վերստուգումից 𝟒𝟏-ն արվել է Կոտայքում, 𝟏𝟗-ը՝ Արմավիրում, 𝟔-ը՝ Տավուշում, 𝟓-ը՝ Արագածոտնում, 𝟒-ը՝ Արարատում, 𝟗-ական էլ՝ Երևանում և Լոռու մարզում։
Հաշվետու ժամանակահատվածում ՔՏՀԱ տեսչական մարմինը մասնակցել է շահագործման ընդունման հանձնաժողովի աշխատանքներին, տվել 𝟑𝟓𝟕 դրական, 𝟗𝟕՝ բացասական եզրակացություն։
Նախագծերի վերաբերյալ տրվել է 𝟔𝟑𝟐 եզրակացություն։
𝟔 ամսվա ընթացքում ՏՄ-ն իրականացրել է 𝟒𝟑𝟔 հրդեհատեխնիկական հետազոտություն, որից 𝟖𝟐-ը՝ Երևանում, 𝟕𝟐-ը՝ Արագածոտնի, 𝟔𝟎-ը՝ Շիրակի, 𝟒𝟗-ը՝ Կոտայքի, 𝟒𝟒-ը՝ Արարատի, 𝟒𝟑-ը՝ Լոռու, 𝟐𝟔-ը՝ Արմավիրի, 𝟐𝟐-ը՝ Սյունիքի, 𝟏𝟗-ը՝ Գեղարքունիքի, 𝟏𝟒-ը՝ Տավուշի, 𝟓-ը՝ Վայոց ձորի մարզում։
𝟐𝟎𝟐𝟑 թ. 𝟏-ին կիսամյակում հաշվառվել է 𝟐𝟐𝟒𝟓 հրդեհ, որից 𝟖𝟎𝟏-ը՝ Երևանում, 𝟐𝟑𝟕-ը՝ Արարատի, 𝟐𝟑𝟐-ը՝ Կոտայքի, 𝟐𝟏𝟒-ը՝ Լոռու, 𝟐𝟏𝟏-ը՝ Սյունիքի, 𝟏𝟑𝟎-ը՝ Արմավիրի, 𝟏𝟏𝟗-ը՝ Տավուշի, 𝟗𝟏-ը՝ Գեղարքունիքի, 𝟖𝟐-ը՝ Շիրակի, 𝟕𝟑-ը՝ Արագածոտնի, 𝟓𝟓-ը՝ Վայոց ձորի մարզում։
Տարվա առաջին կիսամյակում իրազեկման գործառույթի շրջանակում տնտեսավարողների հետ տեղի է ունեցել 𝟏𝟏𝟒 հանդիպում։
Տնտեսավարողներին և քաղաքացիներին նախաձեռնությամբ տրամադրվել է 𝟖𝟐𝟏 խորհրդատվական տեղեկատվություն, որից՝ 𝟐𝟖𝟏-ը՝ Տեսչական մարմնի, 𝟓𝟒𝟎-ը՝ տնտեսավարող սուբյեկտի կամ քաղաքացու նախաձեռնությամբ։