ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թ. 1-ին կիսամյակում քաղաքաշինության բնագավառում իրականացրել է 91 ստուգում/ վերստուգում, որից 82-ը՝ տարեկան ծրագրով, 5-ը՝ այլ մարմիններից ստացված գրություններով, 3-ը՝ քաղաքացիներից ստացված բողոքներով, 1-ը՝ վերստուգում։
91 ստուգումներից 26-ն արվել է Երևանում, 12-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արմավիրի, 4-ը՝ Վայոց ձորի, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Լոռու, 11-ական՝ Շիրակի Կոտայքի Տավուշի, 2-ական էլ՝ Գեղարքունիքի և Արարատի մարզերում։
Ստուգման արդյունքում կազմվել է 86 արձանագրություն, տրվել՝ 35 կարգադրագիր/ցուցում, կազմվել՝ 46 տեղեկանք։
Վերահսկողության արդյունքում ընդունվել է վարչական տույժ նշանակելու մասին 125 որոշում, որից 36-ը՝ Երևանում, 25-ը՝ Կոտայքի, 18-ը՝ Լոռու, 13-ը՝ Գեղարքունիքի, 12-ը՝ Տավուշի, 11-ը՝ Շիրակի, 6-ը՝ Սյունիքի, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Վայոց ձորի մարզում։
Հաշվետու ժամանակահատվածում ՔՏՀԱ տեսչական մարմինը մասնակցել է շահագործման ընդունման հանձնաժողովի աշխատանքներին, տվել 1436 եզրակացություն։
Ավարտական ակտերի վերաբերյալ տրվել է 732 դրական, 652՝ բացասական եզրակացություն։
6 ամսվա ընթացքում ՏՄ-ն հայտնաբերել է ինքնակամ 54 շինություն, որից՝ 20-ը՝ Լոռու, 13-ը՝ Կոտայքի, 7-ական՝ Տավուշի և Արմավիրի մարզերում, 2-ական էլ՝ Երևանում և Արարատի մարզում։
2023 թ. 1-ին կիսամյակում Տեսչական մարմինն իրականացրել է 582 դիտարկում ու տեղազննում, որից 176-ը՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արվող շինարարության նկատմամբ։
Տարվա առաջին կիսամյակում իրազեկման գործառույթի շրջանակում տնտեսավարողների հետ տեղի է ունեցել 47 հանդիպում, տնտեսավարողներին ուղարկվել է իրազեկող 6 գրություն։
Տնտեսավարողներին և քաղաքացիներին տրամադրվել է 766 խորհրդատվական տեղեկատվություն, որից՝ 340-ը՝ Տեսչական մարմնի, 426-ը՝ տնտեսավարող սուբյեկտի կամ քաղաքացու նախաձեռնությամբ։