ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանսպորտային անվտագության մասնագետները, շուրջօրյա խստացված ռեժիմով շարունակական վերահսկողական աշխատանքներ են իրականացում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
2023թ-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները կշռման երկու անշարժ հենակետերում՝ շարժական և անշարժ կշեռքների միջոցով իրականացրել են ընդհանուր առմամբ 15 115 կշռում։
Նշված ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1121 վարչական արձանագրություն։
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կշռման անշարժ հենակետերում կշռվել է 𝟏4 962 տրանպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1068 դեպք։
Արմավիրի մարզի, մասնավորապես` Երևան-Էջմիածին ավտոմայրուղու 𝟏𝟔-րդ կմ հատվածում տեղակայված կշռման անշարժ հենակետում կատարվել է 135 կշռում՝ արդյունքում կազմվել է 35 արձանագրություն։
Տեսչական մարմնի մասնագետները տրանսպորատային միջոցների կշռումն իրականացրել են նաև շարժական կշեռքների միջոցով, որի արդյունքում 𝟏8 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնը բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կրկին հորդորում է փոխադրումներն իրականացնել բացառապես հաստատված բեռնվածքի պահանջների պահպանմամբ։ Նշենք, որ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն իրականացվում է ամենօրյա ՝ 𝟐𝟒 ժամյա ռեժիմով։