𝟐𝟎𝟐𝟑թ․ 𝟗 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանրությունից ստացել է 𝟓𝟗𝟎 բողոք, որից 𝟑𝟖𝟒-ը վերաբերել է քաղաքաշինության, 𝟖𝟕-ը՝ տրանսպորտային անվտանգության, 𝟔𝟏-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, 𝟓𝟐-ը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 𝟔-ը՝ գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառին։
Քաղաքաշինության բնագավառի 𝟑𝟖𝟒 բողոքներից հիմնավոր է եղել 𝟕𝟏-ը, ոչ հիմնավոր ՝ 𝟏𝟐𝟑-ը, հիմնավոր բողոքներից լուծում է ստացել 𝟔𝟐-ը (𝟖𝟕,𝟑𝟐%), մնացածն ընթացքի մեջ, 𝟐𝟓 բողոքի լուծումը դուրս է եղել Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից, դրանք վերահասցեագրվել են համապատասխան գերատեչություններ։ Ընդհանուր 𝟑𝟖𝟒 բողոքներից 𝟖𝟖-ը (𝟐𝟐,𝟗𝟐%) ստացվել է թեժ գծով։
Տրանսպորտային անվտանգության բնագավառի 𝟖𝟕 բողոքներից հիմնավոր է եղել 𝟒𝟗-ը, ոչ հիմնավոր՝ 𝟐𝟕, հիմնավոր 𝟒𝟗 բողոքներից լուծում է ստացել 𝟒𝟔-ը (𝟗𝟑,𝟖𝟖%), մնացածն ընթացքի մեջ է, 𝟒 բողոք վերահասցեագրվել է համապատասխան գերատեչություններ։ Ընդհանուր 𝟖𝟕 բողոքներից 𝟓𝟑-ը (𝟔𝟎,𝟗𝟐%) ստացվել է թեժ գծով։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառի 𝟓𝟐 բողոքներից հիմնավոր է եղել 𝟑𝟎-ը, ոչ հիմնավոր՝ 𝟏𝟎-ը, հիմնավոր 𝟑𝟎 բողոքներից լուծում է ստացել 𝟏𝟗-ը (𝟔𝟑,𝟑𝟑%) մնացածն ընթացքում է։ Ընդհանուր 𝟓𝟐 բողոքներից 𝟑𝟒-ը (𝟔𝟓,𝟑𝟖%) ստացվել է թեժ գծով։
էներգետիկայի և էներգասպառման բնագավառի 𝟔𝟏 բողոքներից հիմնավոր է եղել 𝟑𝟓-ը, ոչ հիմնավոր՝ 𝟏𝟎-ը, հիմնավորներից լուծում է ստացել 𝟐𝟖-ը (𝟖𝟎%) , մնացածն ընթացքում է, ընդհանուր 𝟔𝟏 բողոքներից 𝟔-ը (𝟗,𝟖𝟒%) ստացվել է թեժ գծով։
Գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառի ստացված 𝟔 բողոքներից 𝟏-ը (𝟐𝟎%) լուծում է ստացել, 𝟓-ը լուծման ընթացքում է։