2023թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստը նախագահում էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող 7 հարցեր։
Նիստում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը ներկայացրեց 2024 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, 2024 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։
Խորհրդի նիստի մասնակիցները քննարկեցին ՔՏՀԱ տեսչական մարմնի 2023 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման նախագծերը, ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության կողմից ներկայացված 2023 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024թ․ գործունեության տարեկան ծրագիրը։
Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, և դրանք քվեարկությամբ հաստատվեցին։