𝟐𝟎𝟐𝟑թ. ընթացքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրությունից ստացել է 𝟖𝟐𝟗 բողոք։ Ընդհանուր 𝟖𝟐𝟗 բողոքից 𝟐𝟓𝟏-ը ստացվել է թեժ գծով։ Դրանցից 𝟏𝟏𝟕-ը վերաբերել է քաղաքաշինության, 𝟒𝟑-ը՝ տեխնիկական ու հրդեհային անվտանգության, 𝟖𝟎-ը՝ տրանսպորտային անվտանգության, 𝟏𝟏-ը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառին։ Մնացած 𝟓𝟕𝟖-ը ստացվել է էլեկտրոնային և/կամ առձեռն ներկայացնելու միջոցով։ Ընդհանուր 𝟖𝟐𝟗 դիմուոմ-բողոքից 𝟓𝟒𝟐-ը վերաբերել է քաղաքաշինության, 𝟏𝟑𝟒-ը՝ տրանսպորտային անվտանգության, 𝟕𝟔-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, 𝟔𝟖-ը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 𝟗-ը՝ գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառին։ Ստացված բողոքների ավելի քան 𝟔𝟓 տոկոսը՝ 𝟒𝟖𝟒-ը բաժին է ընկնում Երևանին, մնացած 𝟑𝟒𝟓-ը՝ մարզերին։ Երևանի 𝟒𝟖𝟒 բողոքներից 𝟑𝟖𝟏-ը վերաբերել է քաղաքաշինության, 𝟓𝟐-ը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 𝟑𝟏-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, 𝟏𝟖-ը՝տրանսպորտային անվտանգության, 𝟐-ը՝ գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառին։