ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2024թ․ հունվարի 19-26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտաբերել են 13 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտ բոլոր 13 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հիշեցնենք, որ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։ Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝