𝟐𝟎𝟐𝟑 թվականի ստուգումների տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված էր ստուգումներ կատարել 𝟏𝟑𝟓 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 𝟏𝟑𝟕 օբյեկտներում։ 𝟐𝟖 օբյեկտ (𝟐𝟎,𝟒%) չի ստուգվել՝ չգործելու, գազամատակարարման դադարեցման, վարձակալության և այլ հիմնավորումներով։
Տեսչական մարմնի մասնագետները ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ առանց թերությունների է գործում 𝟏 սուբյեկտ (Տավուշի մարզ)։
𝟐𝟎𝟐𝟑թ․ ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟐𝟏𝟐𝟒 խախտում, կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 𝟗𝟐 կարգադրագիր, 𝟏𝟕 հանձնարարագրի կատարում դեռ ընթացքի մեջ է։
Տնտեսավարող սուբյեկտների 𝟑𝟕 օբյեկտներում ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟏𝟓𝟏 խախտում։
Հիմնական խախտումները վերաբերում են.
Գազի համակարգի տնտեսավարող սուբյեկտների 𝟒𝟗 օբյեկտներում արված ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟖𝟓𝟖 խախտում (ընդհանուր խախտումներ 𝟒𝟎,𝟒%)։
Հիմնական խախտումները վերաբերում են.
էլեկտրաէներգետիկայի բնագավառում և էլեկտրասպառման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 𝟐𝟖 օբյեկտներում ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟒𝟏𝟎 խախտում (ընդհանուր խախտումների՝ 𝟏𝟗,𝟑%-ը)։
Հիմնական խախտումները վերաբերում են.
Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 𝟔𝟔 էներգատեղակայանքներում բացահայտվել է 𝟓𝟕𝟑 խախտում (ընդհանուր խախտումների 𝟐𝟕%-ը)։
Հիմնական խախտումներն են․
Գազափոխադրման բարձր ճնշման 𝟒 սուբյեկտում ստուգման արդյուքնում արձանագրվել է 𝟕 խախտում , այն խախտումների ընդհանուր քանակի է կազմում (ընդհանուր խախտումների 𝟎,𝟑%-ը)։
𝟏𝟏𝟎կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքի` ենթակայանի և բաշխիչ սարքվածքի 𝟕 ստուգումների արդյունքում բացահայտվել է 𝟗𝟏 խախտում (ընդհանուր խախտումների 𝟒,𝟑%-ը)։ 𝟏𝟏𝟎 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում` արձանագրվել է 𝟑𝟒 խախտում (ընդհանուր խախտումների 𝟏,𝟔%-ը)։
Վերստուգումներ
𝟐𝟎𝟐𝟑թ․ ընթացքում իրականացվել է 𝟖𝟒 վերստուգում։ 𝟓 վերստուգում չի իրականացվել՝ տնտեսավարողի սնանկության, ինչպես նաև փաստացի չգործելու հիմնավորումներով։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացված 𝟖𝟒 վերստուգումների արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից ամբողջովին վերացվել են 𝟐𝟓 օբյեկտների թերությունները, արձանագրված 𝟏𝟐𝟑𝟔 խախտումից 𝟒𝟓𝟖-ը տնտեսավարող սուբյեկտների կողմից վերացվել են։
ՀՀ տարածքում տեղակայված 𝟔 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում 𝟐𝟎𝟐𝟑 թվականին իրականացվել է 𝟏𝟗𝟓𝟕 տեխնիկական ստուգում, որից 𝟏𝟏𝟗𝟒-ը՝ (𝟔𝟏%) էլեկտրաէներգետիկական և 𝟕𝟔𝟑-ը՝ (𝟑𝟗%) գազամատակարարման համակարգերում (𝟐𝟎𝟐𝟐թ․՝ 𝟏𝟔𝟗𝟖 տեխնիկական ստուգում, համապատասխանաբար՝ 𝟏𝟎𝟒𝟗-ը՝ (𝟔𝟏,𝟖%) և 𝟔𝟒𝟗-ը՝ (𝟑𝟖,𝟐%), 𝟐𝟎𝟐𝟏թ․՝ 𝟏𝟔𝟕𝟖 տեխնիկական ստուգում, համապատասխանաբար՝ 𝟗𝟏𝟐 (𝟓𝟒,𝟒%) և 𝟕𝟔𝟔 (𝟒𝟓,𝟔%)):
Արդյունքում տրվել է 𝟏𝟓𝟏𝟓 գործարկման եզրակացություն, իսկ թվով 𝟒𝟒𝟐 տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են (𝟐𝟎𝟐𝟐թ․՝ 𝟏𝟑𝟒𝟖 գործարկում և 𝟑𝟓𝟎 մերժում, 𝟐𝟎𝟐𝟏թ․՝ 𝟏𝟑𝟑𝟐 գործարկում և 𝟑𝟒𝟔 մերժում)։
𝟐𝟎𝟐𝟑 թվականին էներգատեղակայանքներում գրանցվել է 𝟏𝟗 մահվան ելքով պատահար (𝟐𝟎𝟐𝟐 և 𝟐𝟎𝟐𝟏թթ․՝ 𝟐𝟏-ական դեպք)։
Տեսչական մարմնի աշխատակիցները 𝟐𝟎𝟐𝟑 թվականին մասնակցել են մահացու ելքով 𝟑 պատահարի մասնագիտական քննության: