𝟐𝟎𝟐𝟑 թվականի ընթացքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով քաղաքաշինության բնագավառում նախատեսված 𝟐𝟖𝟐 ստուգումներից իրականացվել է 𝟐𝟏𝟗-ը (նախատեսված ընդհանուր քանակի 𝟕𝟖%-ը)։ 𝟑𝟗 օբյեկտ չի ստուգվել՝ փաստացի շինարարական աշխատանքների բացակայության (𝟏𝟖 օբյեկտ), ավարտական ակտի և այն ստանալու դիմումի (𝟏𝟔 օբյեկտ), սեփականաշնորհման վկայականի առկայության (𝟏 օբյեկտ), դրական եզրակացության (𝟏 օբյեկտ), համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվության դադարեցման (𝟏 օբյեկտ) հիմքով: Ստուգման 𝟐𝟒 հանձնարագրի կատարումն ընթացքի մեջ է։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ոչ պլանային 𝟐𝟓 ստուգում, որից 𝟏𝟓-ը` պետական մարմիններից ստացված գրությունների, իսկ 𝟏𝟎-ը՝ հանրության բողոքների հիման վրա։ Իրականացվել է 𝟏 վերստուգում, որի արդյունքում պարզվել է, որ օբյեկտում 𝟐𝟓 խախտումներից 𝟐𝟐-ը վերացվել են։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 𝟐𝟒𝟗 ստուգում/վերստուգում, որից 𝟏𝟏𝟕-ը` Երևանում, 𝟐𝟏-ը` Սյունիքի, 𝟕-ը` Լոռու, 𝟐𝟑-ը` Կոտայքի, 𝟏𝟕-ը` Շիրակի, 𝟏𝟑-ը` Արմավիրի, 𝟏𝟎-ը` Արարատի, 𝟒-ը՝ Արագածոտնի, 𝟓-ը՝ Գեղարքունիքի, 𝟐𝟐-ը` Տավուշի և 𝟗-ը` Վայոց Ձորի մարզերում:
𝟐𝟎𝟐𝟑 թվականին ստուգումների արդյունքում խախտումների բացակայության վերաբերյալ կազմվել է 𝟕𝟓 տեղեկանք, իսկ մնացած օբյեկտների տնտեսավարող սուբյեկտներին տրվել են ցուցումներ՝ արձանագրված խախտումները վերացնելու պահանջով։ 𝟐𝟎𝟐𝟑թ․ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟕𝟒𝟐 խախտում, որից 𝟐𝟗𝟒-ը՝ Երևանում, մնացած 𝟒𝟒𝟖-ը՝ մարզերում։
Ըստ մարզերի պատկերն այսպիսին է․ Արարատ՝ 𝟏, Արմավիր՝ 𝟔𝟗, Արագածոտն՝ 𝟗, Գեղարքունիք՝ 𝟒𝟒, Լոռի՝ 𝟒𝟑, Կոտայք՝ 𝟐𝟑 Շիրակ՝ 𝟑𝟕, Սյունիք՝ 𝟐𝟎, Վայոց ձոր՝𝟒𝟕, Տավուշ՝ 𝟏𝟔𝟓։
Դիտարկումներ․
𝟐𝟎𝟐𝟑թ․ կատարվել է 𝟏𝟑𝟎𝟑 դիտարկում, որից 𝟓𝟎𝟐-ը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
𝟐𝟎𝟐𝟑թ․ Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 𝟑𝟐𝟕𝟓 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 𝟕𝟗𝟑-ը՝ Երևանում, մնացած 𝟐𝟒𝟖𝟐-ը՝ մարզերում։
Հաշվետու ժամանակաշրջանում տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 𝟑𝟎𝟒𝟒 եզրակացություն, որից 𝟏𝟕𝟐𝟏-ը՝ դրական, 𝟏𝟑𝟐𝟑-ը՝ բացասական։
Միաժամանակ ՔՏՀԱ տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրվել են 𝟑𝟔𝟗 ճարտարապետաշինարարական նախագծեր, ինչի արդյունքում վարչության կողմից 𝟐𝟑𝟕 նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն՝ սակավաշարժուն խմբերի միջոցառումները չապահովելու համար։ Բացասական եզրակացություն ստացած 𝟐𝟑𝟕 նախագծերից 𝟏𝟖𝟎-ը լրամշակվել է։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերվել է 𝟏𝟐𝟗 ինքնակամ կառույց։