ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքաշինական գործունեության վերահսկողության մասնագետների հետ վերահսկողական այցով գտնվել է ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված մարզերի տարբեր համայնքներում ծանոթացել է պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին։
ՏՄ ղեկավար կազմը տեղում պարտադիր կատարման ցուցումներ տվեց կառուցապատողին, կապալառուին, տեխնիկական հսկողություն իրականացնողին, իսկ Արագածոտնի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեց հետևողական և խիստ վերահսկողության տակ պահել պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։
Առանձնակի կարևորեց նախատեսվող կառույցներում հաշմանդամության մատչելիության նորմերի պարտադիր ապահովման հարցը։
Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից նման վերահսկողական այցերը ՀՀ ամբողջ տարածքում կլինեն պարբերական։