2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված էին ստուգումներ ՀՀ 7 մարզերում և Երևանում, որոնք բոլորն էլ իրականացվել են։ Միաժամանակ իրականացվել է նաև 13 ոչ պլանային ստուգում, որոնցից 2-ը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 9-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ևս 2-ը հանրությունից ստացված բողոքների հիման վրա։
2023 թվականին իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված 266 խախտումներից 96-ը արձանագրվել է Արմավիրի, 83-ը՝ Արարատի, 64-ը՝ Կոտայքի, 10-ը ՝ Շիրակի, 7-ը՝ Լոռու, 4-ը՝ Գեղարքունիքի և 2-ը՝ Արագածոտնի մարզերում։ Արձանագրված 266 խախտումներից 112-ը բացահայտվել է Տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված ստուգումների ժամանակ։
2023 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմվել է 19 արձանագրություն՝ բացահայտված խախտումների վերաբերյալ, կայացվել է 13 որոշում։