ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 23/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է Կոտայքի մարզի վերոնշյալ երկու բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ։
Տեսչական մարմնի կայացրած դադարեցման որոշմների հիման վրա Գառնիի համայնքապետի կողմից կայացվել են նաև դրանց ապամոնտաժման վերաբերյալ համապատասխան որոշումներ, որոնց արդյունքում տնտեսավարողները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել են խախտումներով շահագործվող բենզալցակայանները։