2024թ․ մարտի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։Աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին Տեսչական մարմնի 2024թ․ 1-ին եռամսյակում տարեկան ստուգումների ծրագրով իրականացված ոլորտային վերահսկողության, ստուգումների, հետազոտությունների վերաբերյալ մի շարք հարցեր։
ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրին ընթացիկ 3 ամիսների ընթացքում իրականացված տեսչական վերահսկողության արդյունքները։
Քննարկման ընթացքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին և արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվության տրամադրմանը:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը ներկայացրեց քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում հաշվետու եռամսյակում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները։ Մարզային ստորաբաժանումների ղեկավարների տրվեց հանձնարարական պարբերաբար և խիստ վերահսկողություն սահմանել ՀՀ տարբեր համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ։
Քննարկվեցին հասարակական նշանակության օբյեկտներում, մայրաքաղաքում և մարզերում գազա և բենզալցակայանների գործունեության նկատմամբ սկսված և ընթացիկ գործառույթների շարունակականության, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, գազաբալոնների ճնշափորձարկման և տեխզննման կայանների նկատմամբ վերահսկողության ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության վերջում ՔՏՀԱՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը մասնագիտական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք հանձնարարականներ։