2024թ․ մարտի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստը նախագահում էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր։ Դրանց շուրջ ծավալված քննարկման ընթացքում արվեցին առաջարկություններ։ Նիստի վերջում Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, և դրանք քվեարկությամբ հաստատվեցին։