ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները շրջայց են կատարել Լոռու մարզում։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը հետևել է մարզում իրականացվող մի շարք պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
Ուսումնասիրված բոլոր օբյեկտներում արձանագրվել են նախագծային փաստաթղթերին և իրականացված շինարարության անհամապատասխանություններ, ինչպես նաև շինարարության որակի հետ կապված խախտումներ։
ՔՏՀԱՏՄ ղեկավարը տեղում հանձնարարականներ է տվել ՏՄ Լոռու տարածքային բաժնի մասնագետներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու ուղղությամբ։
Սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը ՀՀ ողջ տարածքում կլինի շարունակական։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10