ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ բենզինի և հեղուկ գազի վաճառքի իրավակարգավորումների թեմայով։
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը։
Աշխատանքային հանդիպմանը վառելիքի վաճառքով զբաղվող, ինչպես նաև շահագրգիռ այլ ընկերությունների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու փաստարկումները։
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն և՛ տնտեսվարողների շահերը, և՛ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը։
Որոշվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները: