2024թ․ մայիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
Մասնավորապես՝ աշխատանքային հանդիպմանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրեցին Տեսչական մարմնի 2024թ․ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված և 1-ին եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները։
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից ՀՀ տարածքում պետական, համայնքային սեփականության հողամասերի վրա ապօրինի շահագործվող գազա-բենզալցակայանների գույքգագրման, այդ օբյեկտների՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողությանը։ Աշխատանքային քննարկմանը ներկայացվեցին նաև նավթի, նավթամթերքների և հեղուկ գազի պահեստարանների նկատմամբ արված տեսչական վերահսկողության արդյունքները։
Քաղաքաշինության ոլորտը համակարգող ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը զեկուցեց ՀՀ տարբեր համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողական միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկայում արվելիք ստուգումների մասին։
Խորհրդակցության վերջում ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մի շարք հանձնարարականներ։