ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի, թիվ 54 հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի վերոնշյալ հասցեի հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեությունը ամբողությամբ դադարեցնելու որոշում է կայացրել։ Տեսչական մարմնի և Նաիրիի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նշված հասցեում շահագործվող հեղուկ գազի լցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է։