ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ Սյունիքի մարզում էր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացվող և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
Տեսչական մարմնի ղեկավարը ոլորտի մասնագետների հետ մասնավորապես հետևել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում պետական աջակցության ծրագրով իրականացված և արդեն ավարտված բնակելի 13 տների շինարարության որակին, ինչպես նաև վերոնշյալ բնակելիների հարակից տարածքում նոր ճանապարհի կառուցման ընթացքին։
ՏՄ ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց հետևողական լինել և խիստ վերահսկողության տակ պահել մարզում՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բոլոր շինարարարական աշխատանքները։
Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից նման վերահսկողական այցերը ՀՀ տարբեր մարզեր կլինեն պարբերական։