2024թ․ հունիսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ողջ տարածքում շահագործվող գազա-բենզալցակայանների՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությանը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարեց ավելի խստացնել գազաբենզալցակայանների նկատմամբ նորմատիվ-տեխնիկակական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։Աշխատանքային հանդիպմանը տեսչական խստացված վերահսկողության պահանջ դրվեց նաև ՀՀ տարբեր համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ։
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, գազաբալոնների ճնշափորձարկման և տեխզննման կայանների, ապօրինի գովազդային վահանակների նկատմամբ վերահսկողության ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության վերջում ՏՄ ղեկավարի կողմից կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մի շարք հանձնարարականներ։