ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ և ՏՄ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացավ Վայոց Ձորի մարզում համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում հայտնաբերվեցին տարաբնույթ խատումներ, ուստի Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվեց հանձնարարական՝ արձանագրված խախտումների հիմքով իրականացնել շենքերի համալիր ուսումնասիրություն և քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։
ՏՄ ղեկավարը վերստին ընդգծեց պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքների նկատմամբ հետևողական լինելու և դրանք խիստ վերահսկողության տակ պահելու կարևորությունը։
Հավելենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն առաջիկայում նման վերահսկողական այցերով ՀՀ տարբեր մարզերում կուսումնասիրի պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող մի շարք շինարարական ընթացիկ աշխատանքների որակը։