2024 թ․ նոյեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էր ՏՄ գործունեությանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարց։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտով, Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրին 2024 թ․ 3 եռամսյակների ընթացքում տարեկան պլանային և գործունեության ծրագրերով նախատեսված ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների ընթացքը, արձանագրված խնդիրները և կիրառված պատասխանատվության միջոցները։
ՏՄ ղեկավարը առանձին արդրադարձ կատարեց ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակում իրականացված վերահսկողական աշխատանքներին և դրանց արդյունքներին, քննարկեց ի հայտ եկած խնդիրները։ Բացի այդ, ՏՄ ղեկավարի կողմից առաջ քաշվեց հատկապես մայրաքաղաք Երևանի բանուկ փողոցներում օրվա տարբեր ժամերին արտադրական վտանագվոր օբյեկտ հանդիսացող հեղուկ վառելիքի նյութերով բեռնված ավտոցիստեռների՝ անխոչընդոտ երթևեկելու հարցը, որի արդյունքում ՏՄ ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանին և Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանին տրվեց հանձնարարական՝ ուսումնասիրել նորմատիվ-իրավական դաշտը և կազմել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախ կկանոնակագվի, հստակ կսահմանվի դրանց ուղեգծի և երթևեկության ժամերը կարգավորող նորմեր, ինչպես նաև բոլոր նմանատիպ ԱՎՕ-ների նկատմամբ, որոնք չեն անցել համապատասխան փորձաքննություն, չունեն շահագործման դրական եզրակացություն և հաշվառված չեն ՆԳՆ ԱՎՕ-ների ռեեստրում, կիրառել պատասխանատվության ամենախիստ միջոցները։
ՏՄ քաղաքաշինական գործունեության ոլորտը համակարգող ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, իր հերթին, ներկայացրեց հանրապետության տարածքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարության նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքը, արձանագրված խնդիրները, ինչպես նաև Լիազոր մարմին՝ մի շարք դեպքերով տարբեր շինարարական ընկերությունների դեպքում գործունեության լիցենզիայից զրկելուն առնչվող միջնորդությունների ներկայացման հարցը։ Խոսեց նաև ավարտված շինարարության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում ի հայտ եկած խնդիրներից, նախանշեց դրանց լուծման ուղիները՝ այդ թվում մի շարք օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը։
Քննարկվեց նաև ինքնակամ կառույցների, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին՝ համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ կառույցների նկատմամաբ լայնածավալ վերահսկողական գործառույթների իրականացման հարցը և մարզային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց հստակ հանձնարարական՝ եղմ ժամկետներում գույքագրել նմանատիպ կառուցները և ՏԻՄ-երի հետ համագործակցության արդյունքում կարգավորել բոլոր նման խնդիրները։ Օրակարգում ընդգրկված մյուս հարցը վերաբերում էր տեխզննման կայանների, բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքներին։
Քննարկվեց նաև ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին բեռնափոխադրում իրականացնող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացի նկատմամբ թե՛ կշռման անշարժ երկու կայաններում և թե՛ շարժական կշեռնքերով վերահսողության խստացման, կանոնավոր և տաքսամոտորային ուղևորափոխադրումների, արտադրական վտանագավոր օբյեկտ հանդիսացող օբյեկտների (այդ թվում գազա և բենզալցակայաններ), ինչպես նաև Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառներում իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքին վերաբերող տարաբնույթ հարցեր։
Խորհրակցության հաջորդ փուլում քննարկվեց նաև 2024 թվականի 3 եռամսյակներում իրականացված վերահսկողական աշխատանքները, համեմատական անցկացվեց նախորդ տարում իրականացված աշխատանքների արդյունքների հետ։ Արդյունքում յուրաքանչյուր ոլորտով վեր հանվեցին նաև առկա մի շարք խնդիրներ և քննարկվեց նաև դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքներին վերաբերող հարցեր։
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների կողմից նաև ներկայացվեց և քննարկվեց Տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական մի շարք ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց 2024 թ․ բյուջերի կատարողականը, 2025 թ․ Տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիրը, ինչպես նաև ՏՄ տարեկան ստուգումների ծրագիրը, ինչպես նաև Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներով իրազեկման աշխատանքների էլ ավելի ընդլայնմանն ուղղված տարաբնույթ հարցեր։
ՏՄ ղեկավարի Գարեգին Խաչատրյանի կողմից բոլոր ստորաբաժանումների՝ այդ թվում մարզային ստորաբաժանումների ղեկավարներին, տրվեցին մեկ տասնյակից ավելի հանձնարարականներ։