ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2024 թվականի նոյեմբերի 13-14-ը «Լիգա» բիլիարդի ակումբում կայացավ «Բուրգ» բիլիարդի մրցաշար։
Մրցաշարին մասնակցել են ՀՀ պետական մարմինների աշխատակիցներ և հրավիրված այլ կազմակերպությունների թիմեր:
Լարված և հետաքրքիր պայքարում մրցաշարի թիմային խաղում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի թիմը։
Հավելենք, որ մրցաշարի նպատակն էր խթանել բիլիարդի զարգացումը Հայաստանում, ստեղծել մրցակցային մթնոլորտ և ամրապնդել պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը սպորտային ոլորտում։