Քաղաքաշինության բնագավառում 2024 թվականի ստուգումների տարեկան ծրագրով 9 ամսվա ընթացքում նախատեսված 200 ստուգումներից իրականացվել է 71-ը։ Միևնույն ժամանակ, 67 օբյեկտ չի ստուգվել՝ շինարարական աշխատանքների բացակայության, ավարտական ակտերի, շինարարական աշխատանքներն ավարտված լինելու (2 օբյեկտ) պատճառով։
2 հանձնարարագրի հիման վրա կազմվել են արձանագրություններ ստուգումը խոչընդոտելու վերաբերյալ։
60 հանձնարարագիր ընթացքի մեջ է։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պլանային ստուգումներից զատ, իրականացվել է 22 ոչ պլանային ստուգում, որից 11-ը՝ ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 624 որոշմամբ սահմանված կարգով։
Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 93 ստուգում:
Արձանագրված խախտումներ և բաշխում․
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 285 խախտում։
Դրանց հիմնական բաժանումն է.
• Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների՝ կապալառու կազմակերպությունների մոտ՝ 117 խախտում․
Առավել կրկնվող խախտումներն են.
☑️ շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 40 դեպք,
☑️ շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումներ՝ 21 դեպք,
☑️ շինարարական աշխատանքների ընդհանուր մատյանը չի լրացվում՝ 14 դեպք,
• Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների մոտ՝ 61 խախտում:
☑️ շինարարության վարման մատյանում բացակայում են շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները՝ 36 դեպք,
☑️ տեխնիկական հսկողություն իրականացնողի կողմից շինարարության վարման մատյանը չի լրացվում՝ 11 դեպք,
☑️ շինարարության որակի տեխնիկական հսկողի կողմից ծածկված աշխատանքների ակտերը չեն ստորագրվում՝ 8 դեպք.
• շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների մոտ՝ 50 խախտում:
• համայնքների ղեկավարների կողմից իրականացվող վերահսկողություն՝ 46 խախտում:
• կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 8 խախտում:
• փորձաքննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ՝ 2 խախտում:
• ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ ՝ 1 խախտում։
Ըստ այդմ Տեսչական մարմնի տվյալներով իրականացված ստուգումների 76%-ը եղել են պլանային, իսկ 24%-ը՝ ոչ պլանային։