2024 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում ստուգվել է 93 տնտեսավարող սուբյեկտին պատկանող 96 օբյեկտներ, որոնք են ընդհանուր նշանակության պահեստներ, առևտրի, հասարակական սննդի և կառավարման հիմնարկներ, արտադրական նշանակության օբյեկտներ, բենզալցակայաններ, գազալցավորման կայաններ, հյուրանոցներ, գիտական և ուսումնական հաստատություններ, սոցիալական ապահովության կազմակերպություններ, 800 և ավելի նստատեղերով մշակույթային հիմնարկներ, զբոսաշրջության հաստատություններ։
41 օբյեկտ չի ստուգվել՝ չգործելու (ժամանակավոր դադարեցման, սնանկ կամ հաշվառումից հանված լինելու) պատճառով։ Դրանցից 14-ի մոտ իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ։
Բացի պլանավորված ստուգումներից, իրականացվել է նաև 7 ոչ պլանային ստուգում, որոնցից 6-ը՝ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա, 1-ը՝ ՀՀ Վարչապետի հանձնարարականով։
Արդյունքներ
2024 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացվել է ընդհանուր առմամբ 103 ստուգում և 92 վերստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է 685 խախտում։
Հաճախ կրկնվող խախտումներն ընդգրկում են՝
Մանրամասներ ըստ ոլորտների
Կատարված աշխատանքներ և արդյունքներ
2024 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 69 կարգադրագիր։
Ստուգումների և վերստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 54 սուբյեկտի 55 օբյեկտ: