ՀՀ ՔՏՀԱ Տեսչական Մարմինը 2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում իրականացրել է 15 ստուգում։
•6ստուգում չի իրականացվել՝ տնտեսավարողների կողմից գործունեությունը դադարեցված լինելու հանգամանքով պայմանավորված ։
• 2 ստուգում ընթացքի մեջ է։
• 1 ոչ պլանային ստուգում
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 39 խախտում։
Հիմնական կրկնվող խախտումներն են՝
☑️փոխադրումներ իրականացնողի տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումը չի իրականացվում համապատասխան պարբերականությամբ և սահմանված ժամկետներում տեխնիկական զննության անցկացման պայմաններում։
☑️հավաքակայանում առկա չէ տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննման՝ նախատեսված երկարության դիտափոսը (էստակադան),
☑️հավաքակայանում չի իրականացվում տրանսպորտային միջոցների նախաուղերթային տեխնիկական զննումը։
2024 թվականին կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում իրականացվել է 8 վերստուգում, որոնց արդյունքում 3 տնտեսավարողի տրվել է կարգադրագիր, իսկ 5 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ թերությունների բացակայության վերաբերյալ։ Վերստուգումների արդյունքում վերացվել է ընդհանուր առմամբ 26 խախտում։