ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ ընդլայնված կազմով, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները։
Օրակարգում ընդգրկված էին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության բնագավառներում ՏՄ գործունեությանը առնչվող, այդ թվում կատարված աշխատանքների և ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին զեկուցվեց ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակներում արդեն իսկ ավարտված վերահսկողական աշխատանքների արդյունքները և դրանց շարունակական կատարման ընթացքին առնչվող հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտում ներկայացրեց ՏՄ կողմից 2024 թվականին իրականացված հետազոտությունների, ուսումնասիրությունների և այլ վերահսկողական գործառույթների ընթացքում արձանագրված խնդիրները։
Ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը ներկայացրեց տեխնիկական անվտանգության ոլորտում առաջնահերթ կարգավորում պահանջող հանձնարարականների կատարման ընթացքը և արձանագրված արդյունքները։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության կողմից ներկայացվեց մասնավորապես նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, բենզալցակայանների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները։ Համեմատական կարգով ներկայացվեց 2023 և 2024 թվականների ոլորտային ստուգումների արդյունքները։
Պլանավորվեց ոլորտային բարձր ռիսկային գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հետազոտությունների, ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքներ։
Տրանսպորտի անվտանգության ստորաբաժանման կողմից ներկայացվեց ներկայացվեց շարժական և կշռման անշարժ հենակետերում ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացի, տեխնիկական զննության կայանների գործունեության կազմակերպման գործընթացների և սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական ճնշափորձարկման կայանների, լցակայանների կողմից միայն ճնշափորձարկված գազաբալոնների լցավորման պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների վերաբերյալ տվյալները։
Ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը ներկայացրեց քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության ոլորտներում արձանագրված խախտումներն ու կատարված աշխատանքները։
Քննարկվեցին պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքները, վերահսկողական աշխատանքների տվյալները, արձանագրված խախտումները և այս ոլորտում առկա խնդիրները։
Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի շրջանակում ՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, յուրաքանչյուրն իր մարզով, ներկայացրեցին միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հատվածներում ինքնակամ կամ սահմանված կարգավորումների ակնհայտ խախտումներով կառուցված շինությունների գույքագրման և դրանց նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները։
Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը ներկայացրեց վերահսկողության ոլորտներում իրականացված վարչարարության արդյունքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև օրենսդրական մի շարք նորմերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը։ Նա անդրադարձավ նաև վերահսկողության տարբեր ոլորտներում իրավական կարգավորումների հետ կապված մի շարք հարցերի։
Աշխատանքային քննարկման ավարտին ղեկավարի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ։