ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 20-րդ փողոցի թիվ 51/1, 51/2, 51/3, 51/4 և 51/5 հողամասեր հասցեում կառուցված 7000 կՎԱ հզորության 110/0,8-0,8 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և 110կՎ օդային գիծը։ Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ տրանսֆորմատորային ենթակայանի հավաքակցման աշխատանքներն ավարտված, ինչպես նաև ներկայացված տեխնիկական փաստաթղթերն ամբողջական չեն եղել։
Մասնավորապես՝
• Բացակայում է տրանսֆորմատորի յուղում լուծված գազերի քրոմոտոգրաֆիկ վերլուծության արձանագրությունը,
• 110 կՎ տրանսֆորմատորի միաֆազ հողակցիչի հավաքակցման աշխատանքներն ավարտված չեն,
• Տիպային նախագծի պորտալի TC-4 տիպի ճոպանի կանգնակը և ըստ նախագծի նախատեսված շանթապաշտպան ճոպանը տեղակայված չեն,
• Ենթակայանի հողակցման զոդման կարերը ներկված չեն հակակոռոզիոն ներկով,
• Գոյություն ունեցող N 220 հենարանի համարակալումը և զգուշացնող նշանները տեղակայված չեն,
• Նախագծով նախատեսված լեդ լուսավորությունը պորտալների վրա տեղակայված չեն,
• Փակ բաշխիչ սարքավորման մասնաշենքում ռելեական պաշտպանության և սեփական կարիքների վահանակների հավաքակցման աշխատանքներն ավարտված չեն և այլն։
Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները, Տեսչական մարմինը «Սոլար Ֆարմ» ՍՊ ընկերության էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն՝ մինչև արձանագրված թերությունների և խախատումների շտկումը։