ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում մարզի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից ապամոնտաժվել են տասնյակից ավելի ապօրինի տեղադրված գովազդային վահանակներ և ցուցանակներ։
Տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ մի շարք վայրերում գովազդային վահանակներն ու ցուցանակները տեղադրված են առանց համապատասխան թույլտվության՝ խախտելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։ Խախտումները հայտնաբերվել են ՀՀ Արարատի մարզի հետևյալ հատվածներում.
Հ-10 ճանապարհ՝
Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ՝ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ Ֆիզիկական և իրավաբանական անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ստանալով 2 նախազգուշացում։
Նաև Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում տնտեսավարողներն իրազեկվել են իրենց գործողությունների օրինականացման կամ գովազդային վահանակներն մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժելու անհրաժեշտության մասին։
Արդյունքում մասնագետների բացատրական աշխատանքների արդյունքում 7 դեպքում տնտեսավարողներն ինքնակամ և սեփական միջոցներով ապամոնտաժել են իրենց կողմից ապօրինի տեղադրած գովազդային վահանակները։
Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով, այն էլ՝ նույն որոշման հավելվածի 23-րդ կետի համաձայն, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, եթե խախտում է հայտնաբերում, կիրառելու է վարչական պատասխանատվության միջոցներ։
Այնուհետև, մեկ ամսվա ընթացքում, եթե գովազդակիրը չի օրինականացնում գովազդային վահանակը, ինչպես նշված է նույն որոշման հավելվածի 2-րդ գլխում, կամ չի ապամոնտաժում ըստ 5-րդ գլխի պահանջների, տեսչական մարմինը կազմում է գովազդային վահանակի ապամոնտաժման ակտ։
Նույն կարգի 24-րդ կետի համաձայն, ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը պետք է կատարվի գովազդակրի կողմից և վերջինիս միջոցներով, ակտի մասին պատշաճ ծանուցում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։